Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Թութանհամոնին մեղրամոմով վերադարձրին մորուքը

Թութանհամոնին մեղրամոմով վերադարձրին մորուքը
17.12.2015 | 16:00

Թութանհամոն փարավոնի ոսկե դիմակը վերականգնումից հետո դեկտեմբերի 17-ից կրկին կցուցադրվի Կահիրեի թանգարանում՝ հայտարարել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների և մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ-Դամաթին: Թութանհամոնի ոսկե դիմակի վերականգնումը հոկտեմբերին սկսել էր եգիպտա-գերմանական մասնագետների խումբը: Դիմակը վերականգնելու անհրաժեշտությունն առաջացել էր 2014-ի օգոստոսին էպօքսիդային խեժի հետքեր հայտնաբերելու սկանդալային պատմությունից հետո, որով թանգարանի աշխատակիցները կպցրել էին փարավոնի՝ պատահաբար պոկված մորուքի մի մասը: Նախարարի խոսքով՝ այժմ արտեֆակտի պոկված մասն ամուր «դրված է իր տեղում մեղրամոմի օգնությամբ՝ նույն միջոցով, որը օգտագործել են հին եգիպտացիները»:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ